Pages

Ռադիոյի մասին

21 Հոկտեմբեր 2015 / Կողմից
 (Նկար: )

Աշխուժակությունը (ակտիվիզմը) մարդկային գործունեության տարբերվող տեսակ է: Աշխուժակը (ակտիվիստը) անձնավորություն է, ով կատարում է որոշակի գործունեություն արդարության ու փոփոխությունների համար:

Ակտիվիզմը միտված է հասարակության բարօրության համար պայքարին և երկրի զարգացմանը:

Հայաստանում, որը հին է իր պատմությամբ և երտասարդ` որպես անկախ երկիր, դեռ շատ անելիքներ կան:

Մենք՝ Աշխուժակ առցանց ռադիոն, ընտրում ենք ժողովրդավար հասարակություն և երկիր, որտեղ բոլորը հավասարապես ընդունված են և բոլոր մարդկանց իրավունքները պաշտպանված են: Մենք գնահատում ենք հասարակությունը, որտեղ գլխավոր արժեքը մարդու արժանապատվությունն է և ազատությունը: Մենք աջակցում ենք այնպիսի հասարակության զարգացմանը, որտեղ չկա որևէ հիմքով խտրականություն, և որտեղ մարդիկ հարգում են միմյանց և ուրիշի իրավունքները:

Մենք քննարկում ենք ակտիվիզմը և հասարակության իրական խնդիրները իրենց ողջ էությամբ: Մենք տրամադրում ենք ազատ, անկախ, առանց ատելության և այլընտրաքային հարթակ յուրաքանչյուրին, ով հետաքրքրված է կառուցել ավելի ուժեղ, ժողովրդավար և անկախ հասարակություն: Մենք հավատում ենք, որ տեղեկատվության փոխանակումը մյուսների հետ կօգնի դարձնել մեր հասարակությունը ավելի անկախ և ժողովրդավար:

Մենք գնահատում ենք հասկացողությունը  և բազմազանության ընդունումը, հավասարությունը, հումանիզմը: Մենք հարգում և ընդունում ենք հիմնարար ազատությունները, խրախուսում ենք ակտիվ քաղաքացիությունը, մարդու իրավունքները և դեմոկրատական արժեքները: Մենք զորակցում ենք մարգինալացված խմբերի նկատմամբ, քաղաքակիրթ հասարակության գործողություններին և շարժումներին, որոնց նպատակն է երկրում հասնել լիարժեք ժողովրդավարության:

Մենք աշխուժակներ ենք:

Գրել մեկնաբանություն

Մեկնաբանություններն անջատված են այս հոդվածի համար